Երկուշաբթի

Բանան

Շատերը կարծում են, թե բանանը միրգ է, բայց իրականում դա հատապտուղ է : Այն աշխարհի ամենամեծ հատապտուղն է , որը չունի չոր կորիզ: Բանանը պարունակում է երեք բնական շաքար` սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա։ Բանանը մարդուն տալիս է մեծ քանակությամբ էներգիա, այդ պատճառով այն շատ մարզիկների սիրելի ուտելիքն է, բացի դրանից բանան ապահովում է մարդու օրգանիզմը բազմաթիվ այլ օգտակար նյութերով։ Բանանները լինում են ոչ միայն դեղին և կանաչ՝ այլ նաև կարմիր։ Կարմիր բանանները ավելի նուրբ են և տեղափոխումների չեն դիմանում, այդ պատճառով կարմիր բանան կարելի համտեսել միայն բանանի ծառերի տակ։ Բանանը ամենաշատ В6 վիտամին պարունակող միրգն է: Այդ վիտամինը կարգավորում է մարդու տրամադրությունը։ Չնայած բանանը ծառի վրա չի աճում, բայց այն թուփը, որի վրա աճում է, ծառի նման բարձր է և կարող է մինչև 10 մետրի հասնել։  Բանանի թփերը շատ բերքատու են, յուրաքանչյուր թփից հավաքում են մոտ 500կգ բանան, ամենաշատը բանան աճում է Հնդկաստանում և Բրազիլիայում։ Բանանը լատիներեն բառ է և նշանակում է «Իմաստուն մարդու միրգ»։

Առաջադրանքներ

  • Դեղինով նշված բառերը բաժանեք արմատների և ածանցների։
    ամենմեծ-ամեն և մեծ
    քանակություն-քանակ և ություն
     բերքատու -բերք և տալ
  • Բանանները ի՞նչ գույների են լինում։
    Բանանները լինում են ոչ միայն դեղին և կանաչ՝ այլ նաև կարմիր։
  • Ո՞ր գույնի բանանը պետք է ուտել անմիջապես ծառի տակ, ինչո՞ւ։
    Կարմիր բանանները ավելի նուրբ են և տեղափոխումների չեն դիմանում, այդ պատճառով կարմիր բանան կարելի է համտեսել միայն բանանի ծառերի տակ։
  • Ո՞ր տարբերակն է ճիշտ
    Ա․ Բանանն աճում է փոքրիկ ծառի վրա
    Բ․ բանան աճում է 10 մետրանոց թփի վրա
    Գ․ Բանան աճում է 10 մետրանոց ծառի վրա։
  • Գտեք 3 բառ, որ պատասխանի ինչե՞ր հարցին։
    Խաղալիքներ, թրեր, դանակներ:

Մայրենիի հաշվետվություն

18.12.2023

Ընթացք՝

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1085&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1059&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1054&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1026&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1035&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1033&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1022&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=997&action=edit

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, դրանցից յուրաքանչյուրի մասին կարճ գրեք, թե ինչ եք հիշում։

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1054&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1022&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1413&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1381&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1379&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1413&action=edit

3․ Առաջին ուսումնական շրջանում ի՞նչ հեղինակներ ենք ուսումնասիրել, նրանցից յուրաքանչյուրի մեկական ստեղծագործություն ներկայացրեք և գրեք, թե ինչու հենց դա եք ընտրել։

Հովանես Թումանյան

4․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք դրանց վերնագրերի վրա։
Սուտասանը, Կացին ախպերը.

5․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեույթունն է հետաքրքրում, ինչո՞ւ /գործունեության տեսակներ՝ լեզվական, ընթերցանություն, աշխատանք տեքստի հետ, բանաստեղծություններ անգիր սովորել, քնարկումներ․․․/

Ես հավանել եմ լեզվական աշխատանք ու ընթերցանությնները:

6․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

կինոներ կավելացնել:

7․ Առաջին ուսումնական տարվ աընթացքում ի՞նչ չափածո ստեղծագործություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Սասունցի Դավիթը

8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

7

Քարե դար

12․12․2023

Հին քարի դար (ՊԱԼԵՈԼԻԹ) | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Քարե դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ փայտը և ոսկորը: Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը ։Քարե դարը բաժանվում է 3 մասի`հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար(մեզոլիթ), նոր քարի դար (նեոլիթ) ։

Հայկական Տավրոս, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայում։ Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ։ Իշխանասար, Սիմսար,Մարութասար գագաթները ունեն 3000 մ բարձրություն:

Ուրբաթ

Շներ

Շները մարդու հետ են ապրում արդեն 30 000 տարուց ավելի: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, նրանք սիրում և երջանկացնում են մեզ: Շները, թերևս, ամենահավատարիմ ու հասկացող կենդանիներն են, և զուր չէ, որ արժանացել են «Մարդու լավագույն ընկեր» կոչմանը: Թվում է, թե մենք ամեն ինչ նրանց մասին գիտենք, բայց արդյո՞ք դա այդպես է։ Շները միակ կենդանու տեսակն են, որ կարողանում են հասկանալ մեր զգացմունքները։ Շները, շատ լավ զգում են, երբ մարդը տխուր է կամ ջղայնացած կամ հուզված և փորձում են նրան օգնել, պաշտպանել, իսկ, երբ իրենց տերն ուրախ է, վազվզում և ուրախությունը կիսում են նրա հետ։ Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց եթե մարդը քրտտնում է ողջ մարմնով, ապա շները քրտնում են միայն ոտքի թաթերով։ Դուք կարող եք համոզվել դրանում, եթե ամռան շոգ օրերին ուսումնասիրեք շատ ոտնաթաթերը։ Շները բացառիկ հիշողություն ունեն․ նրանք կարող են հիշել հարյուրավոր բառեր։ Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի: Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3 մինչև 39,4 °C: Մարմնի բարձր ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շներ հաճախ են  տառապում կծածների համար, քնա մարդիկ: Շները չեն սիրում դուրս գալ դուրս անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են կթրջվեն, այլ այն բանիհամար, որ անձրևի աղմուկը վնասել իրենց զգայուն ականջները: Շները կարողանում են զգալ նաև իրենց տիրոջ հիվանդությունը։ Եթե մարդը որևէ վատ հիվանդությամբ է տառապում,  նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ հետաքրքիր բան իմացաք շների մասին, գրեք։
    Շները բացառիկ հիշողություն ունեն․ նրանք կարող են հիշել հարյուրավոր բառեր։ Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել հՇները կարողանում են զգալ նաև իրենց տիրոջ հիվանդությունը։ Եթե մարդը որևէ վատ հիվանդությամբ է տառապում,  նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:
  • Շների ի՞նչ տեսակներ դուք գիտեք, գրեք դրանց անունները։
    Մինի բուդել, հովվաշուն,գամփռներ,խասկիներ,պիդբուլներ,դոբերման,լաբրադոր,ռետրիվեր։
  • Դուրս գրեք այն հատվածը, որտեղից իմանում ենք, որ շները զգում են մարդու տրամադրությունը։
    ները միակ կենդանու տեսակն են, որ կարողանում են հասկանալ մեր զգացմունքները։ Շները, շատ լավ զգում են, երբ մարդը տխուր է կամ ջղայնացած կամ հուզված և փորձում են նրան օգնել, պաշտպանել, իսկ, երբ իրենց տերն ուրախ է, վազվզում և ուրախությունը կիսում են նրա հետ։
  • Վարդագույնով նշված բառերի արմատներն ու ածանցներն առանձնացրեք։
    ամենահավատարիմ-ամեն +ա+հավատարիմ
     ոտնաթաթերը-ոտք + թաթ
    ջերամստիճանը-ջերմ +աստիճան 
  • Մանուշակագույնով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    կենդանու-կենդանի
    զգում են-զգալ
    ամռան -ամառ

Հինգշաբթի

Կովբոյներ

Տիպիկ ամերիկյան կովբոյի կերպարն ամբողջովին կապված է ֆիլմերի հետ, որտեղ հերոսները լինում են չսափրված, միջին տարիքի տղամարդիկ ձիու վրա, գլխին՝ լայնեզր գլխարկ, բերանում՝ ծխախոտ, հագին կաշվե բաճկոն, նեղ ջինսեր, կրունկներով երկարաճիտ կոշիկներ, գոտուց կախված ատրճանակ: Սակայն իրականում կովբոյներն այդպիսին չեն եղել։  Կովբոյները սովորական գյուղացի մարդիկ են, որոնք շատ աղքատ են, աշխատում են հարուստ մարդկանց մոտ և հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։ Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը: Կովբոյները չափազանց քիչ էին վաստակում: Տարածված է այն կարծիքը, որ կովբոյները միշտ լայնեզր գլխարկներ էին կրում, սակայն դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Վայրի Արևմուտքի հովիվների շրջանում գլխարկ կրելը տարածված չէր: Շատ, կովբոյներ քանի որ աղքատ էին,  չունեին սեփական ձի։ Ինչքան էլ զարմանալի է, բայց դա իրականությունն է։ Նրանք հիմնականում ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից:

Առաջադրանքներ

  • Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ քաղատ, խգլարկ, կբովոյ, ջուգարեր, ստհարու։
    Աղքատ,գլխարկ,կովբոյ,գարեջուր,հարուստ։
  • Մոխրագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
    սովորական-բացառիկ
     աղքատ-հարուստ
    աշխատում են-չեն աշխատում
    սիրելի-ատելի
    մեծ-փոքր
    քիչ-շատ
    միշտ-երբեք
  • Պատասխանեք հարցերին՝
    Ինչո՞ւ կովբոյները սեփական ձի չունեին։
    Կովբոյները ձի չունեին,քանի որ շատ աղքատ էին,իսկ ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից։
    Ո՞րն էր կովբոյների սիրելի ըմպելիքը։
     Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը:
    Ի՞նչ է նշանակում անգլերեն «cowboy» բառը։
    Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։
  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ կաշվե, գյուղացի, լայներզր, երկարաճիտ
    Բ․ կոշիկներ, գլխարկ, բաճկոն, մարդիկ։
    Կաշվե բաճկոն,լայնեզր գլխարկ,երկարաճիտ կոշիկներ,գյուղացի մարդիկ։

Չորեքշաբթի

Կոբրա

13․12․2023

Աշխարհում օձերի մոտ 270 տեսակ կա, այդ թվում՝ կոբրաները, որոնք ունեն 28 տեսակ։ Սովորաբար, նրանց ապրելավայրը տաք արևադարձային կլիման է, բայց դրանք կարող են հայտնաբերվել նաև Աֆրիկայի և Հարավային Ասիայի սավաննաներում, անտառներում և գյուղատնտեսական տարածքներում: Կոբրաները նախընտրում են լինել ժայռերի և ծառերի տակ: Կոբրաների մեծ մասը ամաչկոտ է և սիրում է թաքնվել, երբ շրջապատում մարդիկ կան: Միակ բացառությունը թագավորական կոբրան է, որը շատ կատաղի է և կարող է հարձակվել մարդու վրա։ Կոբրան աշխարհում միակ օձն է, որը դուրս է թքում իր թույնը: Կոբրաների կյանքի միջին տեւողությունը 20 տարի է: Կոբրաները գիշատիչ են, նարնք կուլ են տալիս թռչուններին, ձկներին, գորտերին, դոդոշներին, մողեսներին, ինչպես նաև փոքր կաթնասուններին, ինչպիսիք են նապաստակները, առնետները: Արքայական կոբրան երկրագնդի ամենաերկար թունավոր օձն է: Նրա միջին երկարությունը 5,5 մետր է։ Արաքայական կոբրան միակ օձն է, որը սնվում է այլ օձերով, այդ թվում թունավոր։ Արքայական կոբրաները միմյանց հանդիպելիս չափվում են երկարությամբ։ Նա, որը ավելի կարճ է, հեռանում է։  Արքայական կոբրան այնքան թունավոր է, որ մեկ խայթոցով կարող է փղին սպանել։ Ի տարբերություն շատ այլ օձերի՝ արքայական կոբրան բույն է սարքում և խնամում է ձագերին։ Ասում են` նա հիանալի հիշողություն ունի և կարողանում է մնացած բոլորից տարբերակել նրան, ով իրեն բռնել է, և դրա համար հետագայում վրեժխնդիր լինել։

Առաջադրանքներ

  • Շարունակեք նախադասությունները
    Կոբրաները գիշատիչ են, նրանք կուլ են տալիս թռչուններին, ձկներին, գորտերին, դոդոշներին, մողեսներին, ինչպես նաև փոքր կաթնասուններին, ինչպիսիք են նապաստակները, առնետները:
  • Ինչո՞վ է արքայական կոբրան տարբերվում մյուս կոբրաներից, գրեք երկու հատկանիշ։
    Արաքայական կոբրան միակ օձն է, որը սնվում է այլ օձերով, այդ թվում թունավոր։ Արքայական կոբրաները միմյանց հանդիպելիս չափվում են երկարությամբ։ Նա, որը ավելի կարճ է, հեռանում է։
    Ի տարբերություն շատ այլ օձերի՝ արքայական կոբրան բույն է սարքում և խնամում է ձագերին։  
  • Նարնջագույնով նշված բառերը դուրս գրեք, դրանցից յուրաքանչյուրի համար գրեք ինչպիսի հարցին պատասխանող 3-ական բառ։
    անտառներում-լայնատերև,խիտ,փշատերև
    մարդիկ-չար,խելացի,բարի
     կյանք-վատ,լավ,հետաքրքիր
  • Բառերը դասավորեք և նախադասություն ստացեք, դա տեքստում գտեք, կանաչ գույնով ներկեք՝ ամենաերկար, երկրագնդի, կոբրան, թունավոր, Արքայական, օձն է:
    Երկրագնդի ամենաերկար օձը արքայական կոբրան է Արքայական կոբրան երկրագնդի ամենաերկար թունավոր օձն է:

1.   Ответьте на вопросы

20.10.2023

  • О ком эта сказка?
    Это сказка о мышке и кота.
  • Кого увидела Мауси?
    Мауси увидела Котауси.
  • Какие глаза были у Котауси?
    У Котауси были злые глаза.
  • Какие зубы были у Котауси?
    Зубы у Котауси были злые и призлые .
  • Что сказала Котауси Мауси?
    Сказала ах Мауси Мауси подойти ко мне милая Мауси я спою тебе чудесную псенку Мауси.
  • Что ответила Мауси?
    Нет у тебя злые и глаза и зубыби побежала умнаяя Мауси.
  • Опиши Котауси.
    Она хотела кушат мышку.
  • Опиши Мауси.
    Умая мышка не поверила кота.
  • 2.Вставьте пропущенные слова.

У Котауси злые глазауси
И  призлые зубауси.
Подбежала Котауси к Мауси
И  замахала хвостауси:
«Ах, Мауси, Мауси, Мауси,
Подойди ко мне, милая Мауси!
Я спою тебе песенку, Мауси,
чудесную песенку, Мауси!».

Հանս Քրիստիան Անդերսեն

12․12․2023

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրեք պատմվածքի անհասկանալի բառերը, բառարանի օգնությամբ բացատրեք:
  2. Պատմվածքից դուրս գրեք 10 գոյական և 5 ածական։
  3. Վերնագրեք պատմվածքի հատվածները։
  4. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
    Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար:
  5. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
    Տատիկը բարի էր,աշխարհում միակ մարդը,որ սիրում էր իրեն։Իսկ հայրը դաժան էր,չար,ծեծում էր աղջկան։
  6. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
    Ամանորի գիշերվա մասին էր,որովհետև մարդիկ այդ օրը երազանք են պահում,մտածում են եկող տարին ինչպիսի հրաշքներ է բերելու իր հետ,սակայն աղջիկն զրկված էր այդ բոլորից,այսինքն իրականությունը և Ամանորի հրաշքները նունը չեն։
  7. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
     Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Անտարբեր,սառը մարդիկ։
  8. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
    Օգնել ու կարեկցել ,նաև անտարբեր չանցնել դժվարության մեջ գտնվող մարդուն։
  9. Պատասխանեք հարցերին
  •  Ի՞նչ գույնի էր պատմվածքը
    Խավար սպիտակ։
  • Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Տխրեցի։
  • Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը
    Դառը համ։

Երկուշաբթի

Ձկնկիթ

Ձկնկիթը ծովամթերք է, որը պատրաստում են ձկան ձվից (ձկնկիթ)։ Ձկնկիթը, եթե մնա մայր ձկան փորում և հասունանա, դրանից դուրս կգան փոքրիկ ձկներ։ Շատ ձկնատեսակների ձկնկիթը բացառիկ նուրբ համ ունի և շատ սննդարար է, քանի որ իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և օգտակար այլ նյութեր։ Հատկապես բարձր է գնահատվում թառափի և սաղմոնի ձկնկիթը։ Թառափի ձկնկիթը բաց մոխրագույնից մինչև մուգ մոխրագույն է, գրեթե սև, ուստի ժողովուրդն այն հաճախ անվանում է սև խավիար։ Սաղմոնի ձկնկիթը կարմիր է։ Կարմիր ձկնկիթի որակը կարելի է պարզել հեշտ միջոցով՝ չոր հարթ ափսեի մեջ պետք է ձկնկիթի մի քանի հատիկ դնել, հետո փչել դրանց վրա: Եթե հատիկները կպչեն ափսեին՝ ձկնկիթը լավը չէ, իսկ եթե ամբողջական առաջ գնան, լավն է: Գիտնականները պնդում են, որ շաբաթը գոնե մեկ անգամ կարմիր ձկնկիթ օգտագործող մարդիկ միջինում 7-10 տարով ավելի երկար են ապրում: Կարմիր ձկնկիթը եղել է ձկնորսների ամենաէժան սնունդներից մեկը: Նրանք այն պահելու համար չորացրել են: Այժմ ձկնկիթի մշակման այլ տարբերակներ կան, որի շնորհիվ դա դարձել է մարդկանց սիրելի ուտեստներից մեկը, ու թեև ձկնկիթը բավական թանկ հաճույք է, բայց համաշխարհային շուկայում տարեկան վաճառվում է մոտավորապես 1 մլն տոննա ձկնկիթ: Պետք է, սակայն, նշել, որ ձկնկիթի համն առանձնահատուկ է, և շատերին այն կարող է դուր չգալ։ Առաջին անգամ կարմիր ձկնկիթ փորձած 10 մարդուց մեկին այն բոլորովին դուր չի եկել, 6-ը ասել են, որ ձկնկիթ կգնեն միայն տոներին , իսկ 3 մարդու այնքան է դուր եկել, որ ցանկացել են ամեն օրվա հացի սեղանին ձկնկիթ ունենալ։

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերի արմատներն ու ածանցները առանձնացրեք:
    ձկնատեսակ-ձուկ+ա+տեսակ
    մոխրագույն-մոխիր+ա+գույն
    ձկնորս-ձուկ+որս
    ամենաէժան-ամեն +ա+էժան
  • Ո՞ր ձկների ձկնկիթն է համարվում ամենահամեղը։
    Ամենահամեղը սև ձկնկիթն է
  • Տեքստից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ մեծ, վնասակար, ցածր, թաց, կարճ, քչերին։
    մեծ-փոքրիկ
    վնասակար-օգտակար
    ցածր-բոյով
    թաց-չոր
    կարճ-երկար
    քչերին-շատ
  • Ձկնկիթն ի՞նչ գույների է լինում։
    Կանաչ, գազարագույն, սև
  • Տարեկան որքան ձկնկիթ են ուտում մարդիկ։
    Տարեկան ուտում են 1 մլն տոննա ձկնկիթ։
  • Դու ի՞նչ վերաբերմունք ունես ձկնկիթին։
    Ես րեմ սիրում,պինդ են ոնց որ քար,համն էլ ինձ դուր չի գալիս։