Category Archives: Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

13.03.2024

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով։
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
      Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: 
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
    Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Հարցեր և առաջադրանքներ

04.03.2024

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ
    Հայաստանին բնորոշ են լեռնահովտային քամիները և բրիզները։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:
     Ի տարբե­րություն բրիզների  մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

01.03.2024

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
     Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին։որը 2-3 ժամով ուշ է հասնում։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
    Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:Երևանում օդի։

4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
220C

Հարցեր և առաջադրանքներ

26.02.2024

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
      Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:
    Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: 
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: 
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: 
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Հարցեր և առաջադրանքներ

05.03.2024

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է  մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության։
    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): 
    Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
  3. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  4. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
    760մմ

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջրերը կարող են լին աղի ու քախձր։
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
    ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

11.02.2024

  1. Ի՞նչ է լիճը:
    Լիճը ցամաքի գոգավորություն է որի մեջ կա ջուր։
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

    Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով։

    Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ:

    Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:

  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Սևանը հոսուն լիճ է որն սկիզբ է առնել Հրազդանի գետը։

    Անհոսք լճերնեն կասպիցը, Արալը, Ուրմանը, Վանը ոչմի ձեվ չեն հոսում այս լճերը։
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
     Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — 7 անոթ կամ բաժակ, բարակ անձեռոցիկ, 4 սննդային գունաներկեր։

Ընթացք -4 բաժակ կիսով լցված ջրով գունավորում ենք, ամեն մեկը մի գույնով(օրինակ` կարմիր, կապույտ, դեղին, կանաչ)։
Շարում ենք բաժակները, սկզբից դնում ենք գունավոր ջրով լի բաժակը, հետո դատարկ բաժակ, նորից գունավոր ջրով լի բաժակը, նորից դատարկ բաժակ….։

Ստացվում է յոթ բաժակ, հետո յուրաքանչյուր բաժակի մեջ դնում ենք անձեռոցիկ, մի ծայրը մի բաժակի մեջ, անձեռոցիկի մյուս ծայրը հաջորդ դատարկ բաժակի մեջ։
Որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք արդյունքը։

Փորձ 3

Անհրաժեշտ իրեր - Թղթից կտրած ծաղիկ, լայն բերանով տարա, ջուր, գունավոր մատիտներ։

Ընթացքը — Թղթից կտրում ենք ծաղիկներ , գունավորում, ծաղկի թերթիկները ծալում դեպի ներս, տարայի մեջ լցնում ենք ջուր և ծալած ծաղիկները դնում ենք ջրի մեջ։ Դիտարկիր, ի՞նչ տեղի ունեցավ։

Փորձ 4

Անհրաժեշտ իրեր — ապակե թափանցիկ տարրա կամ բաժակ, ջուր, թուղթ, մատիտ։
Ընթացք — ապակե բաժակի մեջ բերնեբերան լցնում ենք ջուր, թղթի վրա նկարում սլաքներ և պահում ենք բաժակի հետևում, ուշադիր հետևեք սլաքների ուղղությանը և դիտարկեք թե ինչ է տեղի ունենում:

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին փետրվարին առաջադրվող փորձեր

05.02.2024

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — ջուր (80 գրամ ջուր), տարա, ամանի հեղուկ (4 ճաշի գդալ), ձողիկ, գլիցերին (1-2 ճաշի գդալ) ։

Ընթացք — Ամանի մեջ լցնել ջուր, ամանի հեղուկ և լավ խառնել։ Հետո ավելացնել գլիցերին ու կրկին խառնել։ Վերցնել ձողիկը, թաթախել ստացված լուծույթի մեջ և փչել։ Կարող եք սեղանի մակերեսին ջուր քսել և ձողիկով փչել պղպջակներ։ Փորձեք համեմատել սովորական հեղուկից և ջրից ստացված պղպջակներ ինչով են տարբերվում գլիցերինով պղպջակներից։

Ես տեսա, որ գլիցերինով և հեղուկով պղպջակներ միայն տարաի մեջ էին լինում։Սեղանի վրա միայն փրփուր էր լինում,բայց երբ ջուր լցրեցի սեղանի վրա մեծ փուչիկներ եղան։

Кому:​Մոնթե Պետրոսյան​

08.02.2024, Чт, 21:47

Ընթացքը`

14.12.2023

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
https://montepetrosyan.edublogs.org/2023/11/28/%d5%a1%d5%aa%d5%a4%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af-%d5%ac%d5%a5%d5%bc/

https://montepetrosyan.edublogs.org/2023/12/05/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-4/

https://montepetrosyan.edublogs.org/2023/10/12/%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%b6%d5%a8%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%ab/

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
ես կուզեյ ավելացնել շատ բաներ, բայց ամենաշատը ծառատունկը:

3.Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1050&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1152&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1321&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1348&action=edit

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
ես մասնակցել եմ 1 գործնական պարապմունքի ,որի ժամանակ ծաղկի վրա լցնում էինք թունավոր նյութ և տեսնում էինք ինչ է լինում,և սովորեցի,որ թունավոր նյութերը վատ են ազդում ծաղիկների վրա, այն չորանում է, չորանում է ու փչանում:

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի: