Category Archives: Տեխնոլոգիա

Բաղադրատոմս

Բրաունին ամենարագ և հեշտ պատրաստվող թխվածքներից է, որը հաստատ անտարբեր չի թողնի ոչ ոքի և հեշտությամբ կդառնա ձեր ամենասիրելի քաղցրավենիքը։ Իդեալական բրաունին հետաքրքիր կառուցվածք ունի ու շատ է տարբերվում սովորական թխվածքներից։ Այն պետք է ունենա խռթխռթան մակերես և շատ փափուկ, խոնավ միջուկ, որը ուտելիս պետք է հալվի բերանում ու ծամոնի պես կպչուն լինի։ 

Մենք շարունակում ենք վերցնել հայտնի բաղադրատոմսեր և փորձարկել դրանք՝ ձեզ ներկայացնելով լավագույնը՝ մեր մեկնաբանություններով։ Հետևե՛ք մեր ընթացքին, այսօր միասին թխելու ենք իդեալական խոնավ միջուկով բրաունի։ Այս անգամ ամենաշատը հավանել ենք այս բաղադրատոմսը և վերջինիս վրա ենք կատարելու մեր փոփոխությունները։ 

🌾300 գրամ ալյուր-300 դր

🍭100-150 գրամ շաքարավազ (միակ բացասական բաղադրիչն այստեղ)-460 դր

🌱Մոտ 150 գրամ կակաոյի փոշի-150 դր

🥥200գրամ զեյթունի ձեթ կամ կոկոսի յուղ-1000 դր

🥥Երեք-չորս ճաշի գդալ կոկոսի կաթ-1430 դր

🌱Մեկ ճաշի գդալ փխրեցուցիչ-200 դր

🌱Կես թեյի գդալ վանիլին-200 դր

🧂Մի պտղունց աղ-200 դր

🌱Մի պտղունց սոդա-200 դր

🍫2 հատ շոկոլադե սալիկներ (պարտադիր դառը շոկոլադ-990 դր