Category Archives: Ճամբարի ամփոփում

Սահադաշտ

Ձմեռային ճամբարի մեր ջոկատով գնացինք սահադաշտ։ Մինչև սահադաշտ մտնելը մենք փոխվեցինք տղաների սենյակում,աղջիկներինը առանձին էր,հագանք տաք հագուստներ, մեզ տվեցին մեր ոտքի չափերի չմուշկներ և գնացինք դաշտ սահելու։Քանի որ ես երկրորդ անգամ էի այդտեղ շատ չէի վախենում,սկսեցի սահել,մի քանի անգամ ընկա,բայց շատ հավես էր սահելը։ Ես ուզում էի երկար ճանապարով սահել,ինձ օգնեց Արեգը,բայց ինքը ընկավ՝վնասեց ոտքը,ես գնացի ,որ օգնեմ բարձրացնեմ,Արեգը չկարողացավ կանգնել։Կանչեցին շտապ օգնություն և տեղափեխեցին հիվանդանոց։ Ես տխրեցի ,բայց մյուս ընկերներիս հետ խաղացի բռնոցի, չինգաչունգ, և ուրիշ խաղերեր ։Ամեն ինչ լավ էր,բայց երեվի միշտ կհիշեմ,որ Արեգը վնասեց ոտքը։

Իմ ձմեռային ճամբարի մասին

16.01.2099

Անցնող շաբաթվա ճամբարից ինձ ամենաշատը դուր եկավ Սեվաբերդը։Այդ օրը ամեն ինչ սպիտակ էր,ձյուն էր չորս բոլորը։ Ես սկսեցի սահել և խաղալ ընկերներիս հետ, ձնագնդիկներ էինք պատրաստում և խփում միմյանց։Իսկ մյուս օրերին ինձ հետ դպրոց խաղեր եմ տարել, և ես և ընկերներս խաղացել ենք, հինգերորդ ժամը ֆուտբոլ ենք խաղացել։

Ձմեռային ճամփորդություններ

Ալեքսանդր Սպենդարյանի Տուն-թանգարանում ապակեդարակի մե ջ դրված էր ջութակը, այն սևոտ էր և ինձ ամենաշատը դուր եկավ,որովհետև նրանով նվագել է Ալեքսանդր Սպենդարյանը: Տեսա իր սենյակը, հագուստները և դաշնամուրը: Նկարվեցինք պատշգամբում:

Սահադաշտ

Մեր ձմեռային արձակուրդն այս տարի 10 օր էր, որի ընթացքում նշեցինք Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Երբ վերդարձա դպրոց, ընկերնեիս հետ ջոկատների բաժանվեցինք:

Ընկեր Շուշան մեզ տարել էր սահադաշտ: Շատ սիրեցի իմ ճամբարը: