Category Archives: Ճամբար

Կենտրոային բանկի թանգարանը

Ձմեռային ճամբարի այս շաբաթը մեզ տարան Կենտրոնական բանկի թանգարան։ Մեզ պատմեցին, որ բանկի թանգարանը 18 բանկին է հսկում ։ Մեք գնացիք հին մետաղադրամ ների բաժինը, երկրորդը թղթադրամների բաժինն էր ,որոնք պատրաստել է առաջին անգամ հայ ժողովուրդը։ Նաև տեսանք հուշադրամներ պատերազմում հաղթած զինվորների պատկերներով,որոնք քառակուսի էին, մյուսը ֆուտբոլիստների դեմքերով մետաղադրամներն էին, մյուս բաժինը ինչպես են ստեղծում թղթադրամը և վերևը մենք նայեցինք ֆիլմ ․թե ինչպես են Գերմանիայում պատրաստում թղթադրամներ։ Մեզ նվիրեցին իրեց նոթատետրը ուգրիչ։Բանկից հետո գնացինք Անգլիական այգի, նախաճաշեցինք, հետո խաղացինք ձնագնդիկ և ետ վերդարձանք դպրոց ։

Ինձ ամենաշատը դուր եկավ հին թղթադրամները։

Արատեսի ճափորդություն։

Պատկերներ արատեսի նկար հարցումով

Ես պատրաստվում եմ ճամփորդել դեպի Արատես։

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

Միջնադարում կառուցված վանական համալիրը ունի հետաքրքիր անուն, որը բառացի նշանակում է՝ «արի ու տես»: Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից և գավիթից: Արատեսի վանքը ունի յուրահատուկ ճարտարապետություն: Նրա գլխավոր եկեղեցու գմբեթը չի պահպանվել, իսկ պատերը ավերվել են: Վանքի կառույցները բազմիցս թարմացվել և վերականգնվել են միջնադարում: Արատես վանական համալիրը ամառային նստավայր էր Սյունիքի հոգևորականների համար: Այստեղ ընդօրինակվել են նաև հին ձեռագրերն ու մատյանները:

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Սուրբ Կարապետ եկեղեցի

ովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։