Լեզվական աշխատանք

16.04.2024

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը մոլորակը պտտվում էև իր առանցքի շուրջ և Արեգակի շուրջը։
            Հասկանում ենք,որ պետք է շատ լավ սովորենք,որպեսզի լավ հանձնենք քննությունները։
            Ընկերները ,երբ մեծանում են հեռանում են իրարից,որովհետև ամեն մեկը գնում է իր ընտրած ճանապարհով։
            Մոռացել ես,որ այսօր  լողի պետք է գնայիր։
            Գտա իմ հեռախոսը,որը թողել էի դպրոցի բակում։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք վազել ավելի արագ։
            Աղջիկները կպատմեն  իրենց տեսածը։
            Մեծերը կլսեն   գեղեցիկ երգ։
            Կընտրեք գնալ,թե մնալ։
            Ճամփորդը վերադարձավ  հեռու ուղևորությունից։

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ            և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին         հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով       երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *