Առաջադրանքներ

19.02.2024

  • Հովիվների համար ի՞նչ է նշանակում «Շունը տարան» արտահայտությունը:
     Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։
  • Նարնջագույն բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
    սպառնալի-երկյուղալի
    ապաստան-պատսպարվելու տեղ
     իգիթ-կտրիճ
    թոհուբոհի-քաոս
    քոլոզ-թաղիքե կամ բրդե քոլորաձև քրդական գլխարկ
    դագանակը-մահակ
    քիրվա-բարեկամ
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վելուծեք:
     մթնագիշեր -բարդ-մութ և գիշեր
    դժոխային-ածանցավոր-դժողք և ային
    վայրկենաբար-ածանցավոր, վայրկյան և աբար
    միալար-պարզ
    Լուսադեմին-բարդ, լույս և դեմ
     ուսախառը-բարդ, ուս և խառը
  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:
    Որոհետև գրազ գալով փորձում են վնաս հասցնեն։
  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում։
    Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․
    Մայրը լացում էր զավակին կորցնող մոր նման։Բայց ճիշտ էր արել Չատին,որ սպանել էր,որովհետև նա հարձակվել էր նրա վրա և նույնիսկ ցանկացե լէր նրան սպանի։
  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից:
    Ես հասկացա,որ թուրքը մնում է նույն թշնամի թուրքը,իսկ հայը հայ,բայց ինձ դուր եկավ այն մասը,որ թուրքը ասեց,որ այդքան խեղճ մի կարծիր հայերին
  • Ինչո՞ւ քուրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին իր որդուն սպանելու համար։
    — Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։