Առաջադրանքներ

11,03.2024

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։
    Ըստ բալլադի հավքերի արքան Արծիվն է,իսկ անտառի արքան Կաղնին։
    Ես գիտեմ,որ կենդանիների արքան առյուծն է,բույսերի արքան ժենշենն է ,ծաղիկների արքան վարդն է ։
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    Մեկ դարը հարյուր տարի է,իսկ 500 տարին 5 դար։
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    Հավքերի-երիտասարդ
    կապեցին-ցինկ
    կտրած-ածու
  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով կաղնին էր դիմացկուն,նա դեռ կանաչ էր,ու մի 500 տարի էլ կապրեր դեռ։Առհասարակ կաղնիները երկարակյաց ծառեր են ։
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    Համառ,պարծենկոտ,տկար,հպարտ,հզոր,անզոր,թարմ,կանաչ,ծերացած,երկաթի։
    Հզոր առյուծը սիրում էր որսի դուրս գալ։Չնայած արդեն ծերացել էր,բայց հպարտ հայացքով նայում էր հեռուները և փնտրում որս։Մի ամգամ փոթորիկ էր,բայց նա իր երկաթե բնավորությամբ դուրս եկավ դարձյալ որսի։Նրա սիրտը թարմ որս էր ուզում։Անձրևը խանգարում էր առար գնալ,նա զգաց,որ մի տեսակ տկարացել է։Որոշեց,որ պատսպարվի կանաչ հսկա ծառի տակ,մինչև անցնի փոթորիկը։Այդ օրը նա զգաց ,որ մեծացել է,տխրեց ու սկսեց հիշել իր կյանքում հզոր ժամանակների մասին։
  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատիԻնչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
    Ես հասկանում եմ,որ ավելի ամրացավ հողի մեջ ,պնդացավ քարի նման, ու ավելի իր ճյուղերով տարածվեց անտառում։

Հարցեր և առաջադրանքներ

13.03.2024

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով։
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
      Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: 
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
    Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Հարցեր և առաջադրանքներ

04.03.2024

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ
    Հայաստանին բնորոշ են լեռնահովտային քամիները և բրիզները։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:
     Ի տարբե­րություն բրիզների  մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

01.03.2024

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
     Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին։որը 2-3 ժամով ուշ է հասնում։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
    Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:Երևանում օդի։

4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
220C

Հարցեր և առաջադրանքներ

26.02.2024

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
      Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:
    Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: 
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: 
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: 
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: