Մայրենի

02.04.23

1Շարունակի՛ր նախադասությունները:

Պապը թոռնիկին խոստացավ, որ բակում կքայլեն:

Դու միշտ կստանաս շատ նվերներ, եթե դասերդ լավ՝ սովորեսև:

Արամը գնաց այգի, որպեսզի խաղա:

Եթե դու լավ սովորես, նվեր կստանաս:

Գարնանը կգնանք անտառ, որ տեսնենք ծառերը:

Դասերն արդեն վերջացել էին, բայց մենք դեռ դպրոցում էինք:

Ես երազում եմ խաղալը մեր բակում:

Շատ տարիներ են անցել, բայց ես միշտ կարոտում եմ իմ եղբայր Արշակին:

2Տրված նախադասությունները միացրո՛ւ իրար կամ գունավորի՛ր միևնույն գույնով:

Ամպը գոռաց                          ու  աստղերը չքացան։

Արևը ծագեց                             և անձրևը սաստկացավ։

Արան գնաց տուն                              փոքրիկ  երեխային։

Մայրը գրկեց                                         որ դասերը պատրաստի:

3․ Մեկ բառով գրիր

Բարձր ձայն –բարձաձայն

Տարբեր գույներ ունեցող-գույնզգույն

Կանաչով զարդարված-կանաչազարդ

Թանկ արժեցող-թանկարժենք

Խաղաղություն սիրող-խաղաղասեր

Ցածր հասակ ունեցող-ցածրահասակ

Անուն*

Մոնթե

Ազգանուն*

Պետրոսյան

Դասարան

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Հինգերորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

Քոլեջ

Ծնող

Այլ

Դպրոց

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Քոլեջ

Այլ

Էլեկտրոնային հասցե*

monte@mskh.am

1. Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։ 

12


2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։ 

23

3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։

75

4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 

11

5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։ 

27


6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:

2

7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

Captionless Image

12

8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:

28

9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:

27

10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:

Captionless Image

Դավիթ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Օրինակ՝ կան կենդանիներ, որոնք անվողնաշար են։ Կենդանիները տարբերվում են իրենց ապրելու ձևով և սնվելու եղանակով։

  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Կարելի է ասել, որ կենդանիներ բազմազանությունը պայմանավորված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են։

  1. Ի՞նչ է ֆաունան:

Ֆաունան կենդանիների աշխարհն է։

  1. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

ոչխար – բուրդ, միս, կաթ

հավ – ձու, միս

կով – կաթ, միս

խոզ – միս

այծ – կաթ, բուրդ։