Մայրենի

17-21

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծխմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին, ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, երփներանգ, արբեցնող, մաքուր, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ, թարմացնող։

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն-ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջող, լայնություն-լայն, երկարություն-երկար։