Առակներ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջան, հարվածել ու ասել նրանց.

— Ինչու՞ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ, — ու սկսեց ավելի չարանալ:

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։

Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։

Թեպտ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել:

Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր

  1. Ինչու՞ էր բարկացել չքավորը:
  2. Ինչու՞ ծառերը պտուղ չունեին:
  3. Ի՞նչ արեց մարդը:

2․ Առյուծը և կենդանիները

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ 

ընծա չեք բերում, որ առողջանամ։

 Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Պատասխանում են.

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից:

Հարցեր

  1. Ինչու՞ էր բարկացած առյուծը:
  2. Ի՞նչ էր ուզում կենդանիներից:
  3. Ի՞նչ արեցին կենդանիները:

3 Գյուղացին և որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր:

Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:

Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Հարցեր

  1. Ինչու՞ կանչեց զավակներին:
  2. Ի՞նչ ասեց զավակներին:
  3. Ի՞նչ էր սովորեցնում առակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *