Category Archives: Uncategorized

Масленица. Вопросы.

  1. Напишите, как люди празднуют Масленицу.
    Люди танцуют,едят блинов,сжигают соломенное чучело и водят хороводы,прославляют Весну-краску,чтобы она как можно быстрее победила в схватке с зимой.
  2. Напишите, какие символы Масленицы вы знаете?
    Осовными символами Масленицы являются блины,чучело ,ряжание и колесо.

Викторина про Масленицу

В последний день масленичной недели принято просить прощения друг у друга. Как ещё называется этот день?

1.День семьи, любви и верности

2.День примирения и согласия

3.Прощёное воскресенье

Что символизируют блины, которые пекут на Масленицу?

1. Круглый год

2. Весеннее солнце

3. Огненное колесо

Дата Масленицы меняется каждый год и зависит от другого праздника. Какого?

1.Новый год

2.Рождество

3.Пасха

Закончите пословицу: «Первый блин …»

1.Комом

2.Маслом

3.Маслом не испортишь

Из какого материала обычно делают чучело на Масленицу?

1.Бумаги

2.Дерева

3.Соломы

Почему масленичную неделю ещё называют сырной?

1.Потому что едят сырую пищу

2.Потому что едят много сыра

3.В старину словом «сыр» называли различные молочные продукты

Почему масленичную неделю ещё называют мясопустной?

1.Потому что едят мясо с капустой

2. Потому что едят много мяса

3. Отказываются от мяса в пользу молочных продуктов

Проводятся соревнования по поеданию блинов. Как именно требуется есть блины?

1.На бегу

2.На время

3.Без рук

Как поступали с пеплом от сожжённого масленичного чучела?

1.Развеивали по ветру

2.Развеивали по полю

3.Кидали в реку

 В какой день недели, согласно традиции, просят прощения друг у друга?

  1. В понедельник
  2. В среду
  3. В воскресенье

Кому из зверей, в древности, посвящали праздник и отдавали вкусную еду?

  1. Медведю
  2. Волку
  3. Зайцу

За каким днем закрепилось имя «Разгуляй»?

  1. Воскресенье
  2. Четверг
  3. Понедельник

Что провожает Масленица?

  1. Гостей
  2. Зиму
  1. Весну

Масленицу встречали блинами, а провожали… Чем?

  1. Сухарями
  2. Шашлыком
  3. Картошкой

Երեքշաբթի

27.02.2024

Կովեր— Մարդիկ կովերին ընտելացրել են մոտ 8 հազար տարի առաջ։ Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ կաթը համարում էին բուժիչ բոլոր հիվանդությունների համար, իսկ կովը՝ սուրբ կենդանի: Բայց այսօր էլ՝ զարգացած բժշկության բնակչությունըկաթը դարաշրջանում համարվում է մարդու իմունիտետը պահպանելու հիանալի միջոց, իսկ կովերը համարվում են հավատարիմ ու բարի կենդանիներ։ Ժամանակակից մարդկությունը կովի կաթը լայնորեն կիրառում է սննդի մեջ․ դրանից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաշոռ, թթվասեր և կաթնային այլ մթերքներ։ 1 կիլոգրամ բնական կարագ պատրաստելու համար անհրաժեշտ է օգտագործել 21 լիտր կաթ։ Աշխարհի բնակչությունը տարեկան խմում է 580 միլիոն լիտր կաթ՝ օրական 1,5 միլիոն: Նման ծավալ ապահովելու համար օրական պետք է կթել մոտ 105000 կով։ Միջին հաշվով, կաթնատու կովն իր ողջ կյանքի ընթացքում արտադրում է մոտ 200000 բաժակ կաթ։ Կովի կաթը կոսմետոլոգիայի ամենատարածված բաղադրիչներից մեկն է։ Հայտնի է, որ նույնիսկ հին ժամանակներում Կլեոպատրան կանոնավոր կերպով լողանում էր կաթով։ Այս կերպ նա պահպանեց մաշկի սպիտակությունը։ Կովերը, ինչպես մարդիկ, կարող են լաց լինել: Կուբայում մարդուն կամ մարդկանց խմբին ավելի խիստ կպատժեն կովի սպանության համար, քան մարդու սպանության։ Կովերը հիշողություն ունեն․ նարնք կարող են հիշել մարդկանց դեմքերը, իրենց անունը: Հաստատվել է, որ կովերը կարողանում են տարբերել աղի, քաղցր, դառը և թթու համերը։

Առաջադրանքներ
1․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցն ունեցող 5 բառ։

Հիշողություն,
բնակչություն
հիվանդություն
մարդկություն
բժշկություն
2․ Մգեցրած բառերը բառակազմորեն վերլուծեք։
դարաշրջանում-դար և շրջան-բարդ
Ժամանակակից-ժամանակ և կից-բարդ
կաթնատու-կաթ և տալ-բարդ

3․ Ինչո՞ւ է հնում կովը համարվել սուրբ կենդանի։
Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ կաթը համարում էին բուժիչ բոլոր հիվանդությունների համար, իսկ կովը՝ սուրբ կենդանի:
4․ Կովի կաթից ի՞նչ են պատրաստում։
Ժամանակակից մարդկությունը կովի կաթը լայնորեն կիրառում է սննդի մեջ․ դրանից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաշոռ, թթվասեր և կաթնային այլ մթերքներ։
5․ Շարունակեք նախադասությունները.
Կովի կաթը կոսմետոլոգիայի ամենատարածված բաղադրիչներից մեկն է։

                           Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 Կարդա այսպես.

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է
  • Առաջադրանքներ
  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Յուրաքանչյուր ծառ իր պտղից ճանաչվում է։
  2. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:
    Յուրաքանչյուր պտուղ իր ծառից ճանաչվում է։
    Տարբերությունը ՝ մի տեղ պտղից ես ճանաչում ծառը, մի տեղ ծառից ես ճանաչում պտուղը։

Ուրբաթ

Չղջիկներ — Չղջիկները զարմանալի արարածներ են․ նրանցից ոմանք սնվում են ծաղկի նեկտարով, մյուսները նախընտրում են թարմ արյուն: Բայց նրանք բոլորն ընդհանուր են նրանով, որ ցերեկը քնում են և գիշերը դուրս գալիս որսի։ Չղջիկները շփվում են իրենց հարազատների հետ՝ օգտագործելով ուլտրաձայնային ճռռոցներ և նույնիսկ միասին երգեր են կատարում։ Չղջիկների վամպիր լինելու մասին լեգենդն առաջին անգամ պատմվել է Դրակուլա վեպում, բայց իրականում էլ կան չղջիկներ, որոնք վամպիր են և սնվում են արյունով։ Վամպիր չղջիկները ապրում են միայն ամերիկյան մայրցամաքում: Այս կենդանիները խմում են խոշոր կենդանիների արյունը, սակայն կարող են հարձակվել նաև քնած մարդկանց վրա։ Վամպիր մկների խայթոցները ցավազուրկ են, քանի որ նրանք անզգայացնող ֆերմենտ են ներարկում իրենց զոհերի արյան մեջ։ Այս կենդանիների թքում պարունակվող մեկ այլ քիմիական նյութի շնորհիվ կծած վերքը երկար ժամանակ չի լավանում և արյունահոսում է։ Հայաստանում ապրող չղջիկները սնվում են միայն մոծակներով և այլ միջատներով, այսինքն՝ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ, իսկ ամենամեծ չղջիկի քաշը կարող է հասնել 1,6 կիլոգրամի: Չղջիկները հանգստանում են ինչ-որ տեղից գլխիվայր կախված, քանի որ նրանց համար ավելի հեշտ է կախված տեղից «ընկնել», քան գետնից բարձրանալ։ Չինարենում «երջանկություն» և «չղջիկ» բառերը նույնն են հնչում: Բնիկ ավստրալացիների և բուդդայականների կողմից այս կենդանիները համարվում են նաև բախտի ավետաբեր:

Առաջադրանքներ

1․ Հայաստանում ապրող չղջիկները ինչո՞վ են սնվում։
Հայաստանում ապրող չղջիկները սնվում են ծաղկի նեկտարով,ոմանք էլ նախընտրում են արյունը։
2․ Ինչպե՞ս են չղջիկները շփվում իրենց հարազատների հետ։
Չղջիկները շփվում են իրենց հարազատների հետ՝ օգտագործելով ուլտրաձայնային ճռռոցներ և նույնիսկ միասին երգեր են կատարում։
3․ Ինչո՞ւ են չղջիկներին վամպիրների հետ համեմատում։
Չղջիկների վամպիր լինելու մասին լեգենդն առաջին անգամ պատմվել է Դրակուլա վեպում, բայց իրականում էլ կան չղջիկներ, որոնք վամպիր են և սնվում են արյունով։
4․ Շարունակեք նախադասությունները
Վամպիր չղջիկները ապրում են միայն ամերիկյան մայրցամաքում:
Չինարենում «երջանկություն» և չղջիկ» բառերը նույնն են հնչում:
Չղջիկների ամենափոքր տեսակները կշռում են մի քանի գրամ, իսկ ամենամեծ չղջիկի քաշը կարող է հասնել 1,6 կիլոգրամի
5․ Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։
թարմ-թառամած
 ապրում-մահանում
երկար-կարճ
ամենափոքր-ամենամեծ
բարձրանալ-իջնել

Հունվարի 29-փետրվարի 2

Երկուշաբթի

Կենգուրու

Ըստ լեգենդի «կենգուրու» անվանումն առաջացել է այն բանից հետո, երբ Ջեյմս Կուկը՝ տեսնելով մի ագեվազ հարցրել է տեղացիներից մեկին կենդանու անունը, վերջինս էլ իր բարբառով պատասխանել է՝ «կեն գու րու», ինչը նշանակում է «չեմ հասկանում քեզ». Կուկին թվացել է, թե տեղացին կենդանու անունն է ասում։ Այդպես կենդանին կոչվել է կենգուրու։ Կենգուրու հայերեն ագեվազ է կոչվում, որը կազմված է ագի և վազ արմատներից, այսինքն՝ պոչով վազող կենդանի։ Այս կենդանիները մեր օրերում հանդիպում են Ավստրալիայում: Կենգուրուներն ապրում են միջինում 6 տարի։ Այս կենդանիների առջևի թաթերը չափազանց նման են մարդկային ձեռքերի: Դրանց միջոցով կենգուրուները հողն են փորում: Կենգուրուները կարողանում են մինչև 3 մետր գետնից բարձր ցատկել, բայց իրենց կառուցվածքի պատճառով չեն կարողանում վերևից ներքև ցատկել։ Նորածին կենգուրուները 6-ից 8 ամիս ապրում են մայր կենգուրուի պարկի մեջ. նրանք այդ ընթացքում այնքան թույլ են լինում, որ անգամ չեն կարողանում ինքնուրույն կաթ խմել: Եթե նորածին կենգուրուն չկարողանա մտնել մայր կենգուրուի պարկի մեջ, ապա նա դատապարտված է մահվան. բանն այն է, որ մայր կենգուրուն ունակ չէ գետնից վերցնել ու պարկի մեջ դնել իր ձագուկին, բայց կարող է պարկից դեն նետել հիվանդ ձագին, որպեսզի հետագայում առողջ ձագեր ունենա: Մեծ ականջների շնորհիվ կենգուրուները շատ լավ են լսում, երբ նրանք ուզում են տեղեկացնել իրար վտանգի մասին թաթերով հարվածում են հողին:  

Առաջադրանքներ

1․ Տեղացիների լեզվով ի՞նչ էր նշանակում կենգուրու։
Կենգուրու բառը տեղացիների բարբառով նշանակում է <<ես քեզ չեմ հասկանում>>


2․ Եթե նորածին կենգուրուն չկարողանա մտնել մայրիկի պարկը, ի՞նչ կկատարվի նրա հետ։
Նորածին կենգուրուն եթե չկարողանա մտնել մայր պարկի մեջ, ապա կմահանա։ Քանի որ մայր կենգուրուն չի կարող իր ձագին վերցնել գետնից ու դնել պարկի մեջ։


3․ Կենգուրուներն իրենց թաթերով ի՞նչ կարող են անել։
Երբ կենգուրուները թաթերով հրվածում են հողին, ապա տեղեկացոնւմ են որ վնանգի մասին։


4․ Կենգուրու հայերեն ինչպե՞ս կասենք։
Կենգուրու հայերեն կոչվում է ագեվազ։


5․ Տեքստից գտեք հետևյալ բառերի հականիշները և դրանք գունավորեք՝

ցածր- բարձր

ուժեղ-թույլ

առողջ-հիվանդ

քիչ-շատ

Ընթացքը`

14.12.2023

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
https://montepetrosyan.edublogs.org/2023/11/28/%d5%a1%d5%aa%d5%a4%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af-%d5%ac%d5%a5%d5%bc/

https://montepetrosyan.edublogs.org/2023/12/05/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-4/

https://montepetrosyan.edublogs.org/2023/10/12/%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%b6%d5%a8%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%ab/

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
ես կուզեյ ավելացնել շատ բաներ, բայց ամենաշատը ծառատունկը:

3.Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1050&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1152&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1321&action=edit

https://montepetrosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1348&action=edit

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
ես մասնակցել եմ 1 գործնական պարապմունքի ,որի ժամանակ ծաղկի վրա լցնում էինք թունավոր նյութ և տեսնում էինք ինչ է լինում,և սովորեցի,որ թունավոր նյութերը վատ են ազդում ծաղիկների վրա, այն չորանում է, չորանում է ու փչանում:

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի:

Քարե դար

12․12․2023

Հին քարի դար (ՊԱԼԵՈԼԻԹ) | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Քարե դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ փայտը և ոսկորը: Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը ։Քարե դարը բաժանվում է 3 մասի`հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար(մեզոլիթ), նոր քարի դար (նեոլիթ) ։

Հայկական Տավրոս, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայում։ Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ։ Իշխանասար, Սիմսար,Մարութասար գագաթները ունեն 3000 մ բարձրություն:

Հինգշաբթի

Կովբոյներ

Տիպիկ ամերիկյան կովբոյի կերպարն ամբողջովին կապված է ֆիլմերի հետ, որտեղ հերոսները լինում են չսափրված, միջին տարիքի տղամարդիկ ձիու վրա, գլխին՝ լայնեզր գլխարկ, բերանում՝ ծխախոտ, հագին կաշվե բաճկոն, նեղ ջինսեր, կրունկներով երկարաճիտ կոշիկներ, գոտուց կախված ատրճանակ: Սակայն իրականում կովբոյներն այդպիսին չեն եղել։  Կովբոյները սովորական գյուղացի մարդիկ են, որոնք շատ աղքատ են, աշխատում են հարուստ մարդկանց մոտ և հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։ Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը: Կովբոյները չափազանց քիչ էին վաստակում: Տարածված է այն կարծիքը, որ կովբոյները միշտ լայնեզր գլխարկներ էին կրում, սակայն դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Վայրի Արևմուտքի հովիվների շրջանում գլխարկ կրելը տարածված չէր: Շատ, կովբոյներ քանի որ աղքատ էին,  չունեին սեփական ձի։ Ինչքան էլ զարմանալի է, բայց դա իրականությունն է։ Նրանք հիմնականում ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից:

Առաջադրանքներ

  • Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ քաղատ, խգլարկ, կբովոյ, ջուգարեր, ստհարու։
    Աղքատ,գլխարկ,կովբոյ,գարեջուր,հարուստ։
  • Մոխրագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
    սովորական-բացառիկ
     աղքատ-հարուստ
    աշխատում են-չեն աշխատում
    սիրելի-ատելի
    մեծ-փոքր
    քիչ-շատ
    միշտ-երբեք
  • Պատասխանեք հարցերին՝
    Ինչո՞ւ կովբոյները սեփական ձի չունեին։
    Կովբոյները ձի չունեին,քանի որ շատ աղքատ էին,իսկ ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից։
    Ո՞րն էր կովբոյների սիրելի ըմպելիքը։
     Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը:
    Ի՞նչ է նշանակում անգլերեն «cowboy» բառը։
    Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։
  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ կաշվե, գյուղացի, լայներզր, երկարաճիտ
    Բ․ կոշիկներ, գլխարկ, բաճկոն, մարդիկ։
    Կաշվե բաճկոն,լայնեզր գլխարկ,երկարաճիտ կոշիկներ,գյուղացի մարդիկ։

Ուրբաթ

Մազեր

Գեղեցիկ մազերը կանանց համար շատ կարևոր են․ կանայք սիրում են փորձարկել տարբեր սանրվածքներ, մազերը տարբեր գույների ներկել՝ ավելի գեղեցիկ և հմայիչ տեսք ունենալու համար, բայց ցավոք, հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ մազերն ավելի արագ են աճում, քան կանանց, բացի դրանից տղամարդու մազն ավելի հաստ է, քան կնոջինը։ Իրականությանը չի համապատասխանում կարծիքն այն մասին, թե մազերը կտրելու արդյունքում դրանք ավելի արագ կաճեն։ Միջինում մարդու գլխամաշկի վրա աճում է 100 000 մազ։ Կարմրահերների մոտ այդ թիվը 80 հազար է, իսկ շիկահերների մոտ՝ 120 հազար։ Մազն ունի որոշակի ամրություն, և մեկ մազը դիմանում է մինչեւ 100 գրամ ծանրության։ Իսկ մազի ամբողջ կապը կդիմանա մինչեւ 120 տոննա քաշի, որը հավասար է 2 աֆրիկյան փղերի ծանությանը։ Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը «հանգստանում» է։ Մազերն օրական աճում են 0.3-0.5 մմ, դա ամսական մոտավորապես 1-1.5 սմ է, իսկ տարեկան՝ 12-15 սմ։ Աշխարհում ամենաերկար մազերն ունեցել է մի հնդկուհի, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա մազերի երկարությունը հասնում էր 4 մետրի։ Մազերն ի տարբերություն ատամների աճում են ողջ կյանքի ընթացքում։ Դրանք պարբերաբար թափվում են և փոխարենրը աճում են նոր մազեր։ Օրական մոտ 100 մազի կորուստը նորմալ է։ Երեխաներն օրական կորցնում են միջինում 90 մազ, իսկ ծերերը՝ 120։ Տարիքի հետ մարդու մազը կորցնում է իր բնական երանգավորումը և ճերմակում է։ Միջինում մարդկանց մազերը ճերմակում են 40-50 տարեկանից սկսած։

Առաջադրանքներ

  • Շարունակեք նախադասությունները տեքստից՝
    Դրանք պարբերաբար թափվում են և փոխարենրը աճում են նոր մազեր։
    Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը «հանգստանում» է։
    Մազն ունի որոշակի ամրություն մեկ մազը դիմանում է մինչեւ 100 գրամ ծանրության։
    Նրա մազերի երկարությունը հասնում էր 4մետրի։
  • Նարնջագույնով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    գույների-գույն
    մարդու-մարդ
    շիկահերների-շիկահեր
    մազի-մազ
    կյանքի-կյանք
    տարեկանից-տարեկան
  • Կապույտով նշված բառերը դուրս գրեք և դրանցից յուրաքանչյուրի համար գրեք 3 ինչ հարցին պատասխանող բառ։
    գեղեցիկ-հեռախոս, համակարգիչ, այգի 
    արագ-ավտոմեքենա, քամի, քայլ
  • Վարդագույնով նշված բառը դուրս գրեք և դրա ածանցով կազմեք 4 նոր բառ՝
    երկարություն-կարճություն, մարդկություն, մայրություն, խաղաղություն։